Եթե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպեն Ազատության հրապարակում
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ այս շրջանում հանրահավաքներ են կազմակերպում և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը», ինչ կլինի, եթե նրանք հանդիպեն հրապարակում։ Զուրաբյանն պատասխանեց.
«Մենք միշտ կգտնենք ձևեր հրապարակում չհանդիպելու: Ես համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի դրական գործ է արել՝ ինքը կարողացել է մոբիլիզացնել, ակտիվացնել մարդկանց, ովքեր չէին ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանին, Կոնգրեսին կամ քաղաքականությունն իրենց չէր հետաքրքրում:
Թող բոլոր ուժերն ապացուցեն, որ կարող են պայքարել ռեժիմի դեմ, թող գործով ապացուցեն, մի՛ քննադատեք ո՛չ մեզ, ո՛չ մյուսներին, եթե ավելի լավ ձև ունեք ռեժիմի դեմ պայքարելու, ինքներդ այդ ձևը տարե՛ք»:
Անդրադառնալով արդեն կուսակցություն գրանցված ՀԱԿ-ին՝ Զուրաբյանը այն որակեց հզոր կառույց. «Մարդկային ռեսուրսներով Հայաստանում ամենահզոր կուսակցություն ենք ստեղծել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան