«Ուֆայի» բողոքն ընդունվեց. Միխայիլ Մարկոսովի որակազրկումը չեղյալ հայտարարվեց
Սպորտ
Ռուսաստանի ֆուտբոլի միության բողոքարկման կոմիտեն հաստատել է «Ուֆայի» բողոքը՝ կապված կարգապահական կոմիտեի որոշման հետ, համաձայն որի՝ «Ուֆայի» լավագույն ռմբարկու Միխայիլ Մարկոսովի որակազրկումը երկարեցվել էր մինչև 6 խաղ:
«Ուրախ եմ, որ արդարությունը վերականգնվեց, չնայած մինչև այդ ամենի լուծումը ստիպված եղա բաց թողնել 4-րդ խաղը: Պատիժը անարդարացիորեն դաժան էր: Լավ է, որ հաղթեցինք «Նեֆտեխիմիկին»: Շատ ուրախ եմ Դիմա Գոլուբովի համար, ով հանդիպմանը դուբլ հեղինակեց: Մենք երկուսս էլ Ստավրոպոլից ենք: Հուսով եմ՝ այժմ միասին օգուտ կբերենք ակումբին: Ես արդեն երկրորդ թիմում երկու խաղ եմ անցկացրել: Վախ չունեմ: Պատրաստվում եմ «Շինիկի» հետ հանդիպմանը»:
Հիշեցնենք, որ «Ուֆա»-«Սիբիր» հանդիպմանը Մարկոսովը բախվել էր մրցակցի դարպասապահին, ինչի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հոսպիտալացվել էին: Մարկոսովի մոտ կար քթի կոտրվածք և ուղեղի ցնցում, իսկ Տրունինի մոտ՝ դեմքի կոտրվածք և ուղեղի ցնցում: Բացի այդ, Մարկոսովը վտանգավոր խաղի համար ստացել էր կարմիր քարտ և որակազրկվել 3 խաղով, ավելի ուշ կարգապահական կոմիտեն պատժի ժամկետները մեծացրել էր՝ հասցնելով 6 խաղի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան