Իտալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Աշխարհ
Այսօր Իտալիայում մեկնարկել են 12-րդ նախագահական ընտրությունները. գրում է Deutsche Welle-ն:
Պատգամավորների պալատի և Սենատի համատեղ նիստի ժամանակ երկրի բոլոր շրջանների պատվիրակների մասնակցությամբ կընտրվի Իտալիայի նոր՝ 12-րդ նախագահը: Գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի 7-ամյա մանդատը սպառվում է մայիսի 15-ին: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 1007 ընտրող, որոնց թվում՝ 630 պատգամավոր, 319 սենատոր, 58 պատվիրակ, որոնց նշանակել են իտալական շրջանների շրջանային խորհուրդները:
Հանրապետության նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուն նախկին քրիստոնյա-դեմոկրատական, Սենատի նախկին ղեկավար Ֆրանկո Մարինին է, ով անցյալ շաբաթ դարձավ 80 տարեկան:
Ընտրությունները կայանալու են փակ քվեարկությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան