Մնացածն արդեն, չէ նաև, եթե... նախարարի ստուպրը կառավարությունում
Քաղաքական
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը երկարուձիգ ներկայացրեց պետական գնումների գործընթացի կազմակերպման մասին առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։
Վաչե Գաբրիելյանի խոսքից հետո Տիգրան Սարգսյանն ասաց. «Վաչե՛, հիմա կարա՞ս սովորական մարդու համար ասես՝ ի՞նչ է այս որոշումը նշանակում»։
«Առաջինը, որ...», - փորձեց պատասխանել Վաչե Գաբրիելյանը, սակայն կրկին միջամտեց Տիգրան Սարգսյանը։
«Առաջինը ես ասեմ։ Ամենակարևորը և ամենաշատը, որ մեզ դիմում էին։ Որ թատրոն մտնում ես, ասում են, որ այս Ձեր գնումների ընթացակարգով մենք չենք կարողանում գնումներ կատարել, մինչև մեկ մլն դրամ, թո՛ւյլ տվեք, որ մենք կարողանանք ուղղակի մեր գնումներն անենք։ Նման հարցադրումներով դիմում են բազմաթիվ ՊՕԱԿ-ների ղեկավարներ, գերատեսչություններ։ Այսօրվա մեր որոշումով թույլ ենք տալիս, որ մինչև մեկ մլն դրամը մարդիկ կարողանան ուղղակի գնումներ անել։ Ե՞րբ է այս որոշումն ուժի մեջ մտնելու»,-հարցրեց վարչապետի պաշտոնակատարը։
Վաչե Գաբրիելյան. -Հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում։ Երբ ասեք, ո՞նց եք ուզում լինի։
Տիգրան Սարգսյան. -Հրայր ամենաշուտը ե՞րբ կարա մտնի ուժի մեջ։
Հրայր Թովմասյան. -Պարո՛ն վարչապետ, հրապարակման հաջորդ օրը։
Տիգրան Սարգսյան. -Այսինքն՝ լավագույն դեպքում 10 օրից կլինի։
Հրայր Թովմասյան. -Չէ՛, եթե դուք այսօր ստորագրեք, ես կհանձնարարեմ՝ վաղը կտպեն, մյուս օրը կմտնի ուժի մեջ։
Վաչե Գաբրիելյան. -Ահագին շահագրգիռ ա Հրայրը։
Տիգրան Սարգսյան. -Բոլորը շահագրգիռ են, պարո՛ն Գաբրիելյան, որովհետև պրոբլեմ ենք մենք այսօր տեսնում այդ բնագավառում։ Սա հասկանալի է, էլ ի՞նչ սենց հասկանալի փոփոխություներ կան։
Վաչե Գաբրիելյան. -Մնացածն արդեն, չէ նաև, եթե... դա մյուս որոշումն է, - ասեց և ներկայացրեց մյուս որոշումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան