Երևանի քաղաքաշինական խնդիրները
Քաղաքական
Ավագանու ընտրությունների նախաշեմին դարձյալ սուր քննարկումների առարկա են դարձել Երևանի քաղաքաշինական խնդիրները: Մինչ իշխող քաղաքական ուժը խոստանում է «ավելի լավ Երևան», ընդդիմադիր ուժերը քննադատում են վերջին տարիների ընթացքում իրականացվող քաղաքաշինական քաղաքականությունը: Քաղաքաշինության խնդիրներով մտահոգ մասնագետներն ու քաղաքացիական ակտիվիստներն էլ հետևում են այս բանավեճին և փորձում են օգտագործել ներկայիս նախընտրական իրավիճակը և հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի առջև կանգնած առավել սուր խնդիրներին:
Վերջին տարիներին մենք ականատես դարձանք այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին:
ԵՄԱ ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը և ճարտարապետ Սևադա Պետրոսյանը քննարկում են Երևանի քաղաքաշինական խնդիրները:
Վիդեո բլոգը կարող եք դիտել հետևյալ հասցեում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան