ԱՄՆ-ի ոստիկանությունը գտել է Բոսթոնի ահաբեկչության կազմակերպիչների հետքը
ԱՄՆ
ԱՄՆ-ի ոստիկանությունը գտել է Բոսթոնի ահաբեկչության հնարավոր 2 կազմակերպիչների լուսանկարները. գրում է CNN-ը՝ հղում կատարելով հետաքննության տվյալներին:
Հետաքննիչները տարածել են երկու տղամարդկանց լուսանկարները, որոնց տեսել են Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վայրից ոչ շատ հեռու: Այժմ պարզվում է այդ անձանց ինքնությունը: Տղամարդկանցից մեկը լուսանկարի վրա պատկերված է սև ուսապարկով: Ավելի վաղ ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Բոսթոնում պայթած ռումբերը եղել են սև նեյլոնե պայուսակում կամ ուսապարկում:
Երկրորդ տղամարդու ձեռքին լուսանկարում նույնպես սև պայուսակ է երևում:
Լուսանկարները չեն հրապարակվում՝ հետաքննության շահերից ելներով: Կասկածյալների անունները նույնպես հայկտնի չեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)