Բազմակետեր՝ Արմեն Աշոտյանից (տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ճեպազրույցում ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ նա, հնարավոր է, դեսպան նշանակվի։
«Գիտեք, երբ որ առաջին անգամ նման լուրեր շրջանառվեցին, մտածեցի՝ կատակ է, բայց երբ որ մամուլը կրկնում է, երևի շատ է ցանկանում կա՛մ ազատել Կրթության և գիտության նախարարի պաշտոնը մեկ այլ` իր կողմից առավել սիրված գործչի համար, կա՛մ էլ շատ է ցանկանում, որպեսզի ես իմ ֆրանսերենի իմացությունը դրսևորեմ և ծառայեցնեմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,-ասաց Աշոտյանը:
«Մի խոսքով՝ Դուք մեզ չեք լքելու»,-լրագրողի դիտարկմանը Արմեն Աշոտյանն ասաց. «Բազմակետեր»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան