Լարված իրավիճակ Պռոշյան գյուղում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը
Քաղաքական
Այս պահին լարված իրավիճակ է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Մեծ թվով գյուղացիներ հավաքվել են գյուղապետարանի առջև և իրենց բողոքն են հայտնում՝ կապված ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների կալանավորման փաստով:
300-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանից ոտքով շարժվել են դեպի Աշտարակ-Երևան մայրուղին և սպառնում են փակել ճանապարհը:
Նրանք նշում են, որ եղբայրներն անհիմն են կալանավորվել:
Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան