Չինաստանում փակում են քիմիական գործարանները շների և խոզերի զանգվածային մահացության պատճառով
Աշխարհ
Չինաստանի առողջապահության նախարարությունը դադարեցրել է Հենան նահանգում մի քանի քիմիական գործարանների աշխատանքը խոզերի և շների զանգվածային մահացությունների պատճառով. գրում է Korrespondent-ը:
Ապրիլի 16-ին տեղական իշխանությունները միայն մեկ գյուղում սատկած խոզերի գլխաքանակը գնահատել էին 400 հատ: Բացի այդ, սատկել էր նաև շուրջ 100 շուն:
Ֆերմերները նշել են, որ սատկելուց առաջ կենդանիները սաստիկ հաչում էին, իսկ խոզերը անկանոն վազում էին խողաբուծարանների շուրջ:
Նշենք, որ անցյալ ամսվա վերջին չինական ջրամբարներից մեկում շուրջ 1000 սատկած խոզի մարմին էր հայտնաբերվել:
Իսկ Շանհայի Հուանպե գետի ջրերից անցյալ շաբաթների ընթացքում շուրջ 16 հազար սատկած խոզի մարմին է դուրս բերվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)