Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս, սակայն «Բարսելոնայում» ոչինչ չեն ասում. Էրիկ Աբիդալ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Եթե առողջությունս թույլ տա, ապա կցանկանամ շարունակել պրոֆեսիոնալ կարիերաս: Ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում», սակայն պայմանագրիս ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Ի՞նչ կարող եմ անել, եթե ինձ ոչ ոք չի զանգում: Ինձ ինչ-որ բան են ասել այն մասին, որ ցանկանում են ինձ նշանակել ակումբի դեսպան: Սակայն իմ ապագայի հետ կապված որոշումները կայացնում եմ ես»,-նշել է Աբիդալը:
Հիշեցնենք, որ Աբիդալը ենթարկվեց լյարդի փոխպատվաստման և վերջերս է վերադարձել շարք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան