Արտեմ Ասատրյանը՝ պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումների մասին (տեսանյութ)
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն անդրադարձ կատարեց պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ 1 միլիարդի կարգի գնումների արդյունքում շուրջ 150 մլն դրամ խնայողություն են ունեցել։
«Ես հնարավորություն ունեցա անդրադառնալու մեր առաջին եռամսյակի ընթացքում կատարած գնումներին և տեղեկատավություն տրամադրեցի, որ 1 միլիարդի կարգի գնումների արդյունքում շուրջ 150 մլն դրամ խնայողություն ունեցանք արդեն, և կարծում եմ, որ այդ պատասխանատվությունը ևս շատ կարևոր է, այս որոշումն էլ կօգնի։ Այս՝ ընդունված որոշումներով նաև որոշակի սահմանաչափեր սահմանվեցին կոնկրետ ապրանքատեսակների համար, որոնք ավելի են հստակեցնում գնումների ընթացակարգը»,-ասաց Արտեմ Ասատրյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան