Բնապահպանության նախարարությունը մեծ գնումներ չունի. Արամ Հարությունյան
Հայաստան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն անդրադարձ կատարեց պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումներին։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի խոսքերով՝ բնապահպանության նախարարությունը մեծ գնումներ չի իրականացնում։
«Կոնկրետ բնապահպանության նախարարությունը մեծ գնումներ չունի։ Մի քանի գնումներ ունենք, որոնք իսկապես մեծ բնութի չեն, և մենք պատրաստ ենք այն ընթացակարգերը, որոնք որ ներդրված են, դրանցով շարժվել առաջ: Մեր հիմնական գնումները վերաբերվում են մաքրման աշխատանքներին, նախարարության համար թուղթ ձեռք բերելուն և այլ խնդիրների, որոնք էական գնումներ չեն։ Սակայն մենք ողջունում ենք այսօրվա ընդունած որոշումը և պատրաստ ենք այս որոշումներով առաջնորդվենք»,-ասաց Արամ Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին