Հայաստանում է անվանի հայագետ Ժան Պիեր Մահեն
Հասարակություն
«Երևանը՝ 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման կապակցությամբ՝ ս. թ. ապրիլի 15-21-ը Հայաստանում է անվանի հայագետ Ժան Պիեր Մահեն: Ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանում հայագետը հանդիպել է պատմության և արևելագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» կկայանա Ժան Պիեր Մահեի «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ կունենան «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան