Հանդիպումներ Ռուսաստանում
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. ապրիլի 9-14-ը Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Հանդիպումներ Ռուսաստանում» ռուսալեզու թատրոնների միջազգային 15-րդ փառատոնը, որին մասնակցել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը:
Երևանյան թատրոնը ներկայացրել է՝ Սերգեյ Դովլաթովի պատմվածքների հիման վրա ստեղծված «Աբանամատ» բեմադրությունը: Փառատոնի կազմակերպիչների կողմից ներկայացումից հետո կազմակերպվել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին նվիրված երեկո: Միջոցառման ընթացքում ներկաները բարձր են գնահատել թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի վարպետությունը և դերասանների ոգեշունչ խաղը:
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնի շրջանակում ՀՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը պետերբուրգյան թատրոնների դերասանների և բեմադրիչների համար անցկացրել է վարպետության դասընթացներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)