Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

Մշակույթի կառավարում. մշակույթի հասանելիության խթանում

Այլ

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ 2013 թ. ապրիլի 15-ին և 16-ին գտնվում էր Մոսկվայում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի երկրների մշակույթի նախարարների 10-րդ հոբելյանական համաժողովին: Համաժողովն անցկացվում էր Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ, ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ և կրում էր «Մշակույթի կառավարում. մշակույթի հասանելիության խթանում» խորագիրը:

Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարները և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի մշակույթի նախարարները, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, միջազգային կազմակերպույթյունների (Եվրամիություն, ՅՈՒՆԵՍԿՕ, CAE, ENCATC, OECD) պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ և պատասխանատուներ:

Համաժողովի նախագահ է ընտրվել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, իսկ Էստոնիայի պատվիրակության ղեկավար, մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռագնար Սիլի առաջարկով և մասնակիցների ընտրությամբ համաժողովի փոխնագախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

Համաժողովը բաղկացած էր 6 մասից՝ բացման, փակման, պլենար և 3 թեմատիկ նիստերից՝ «Կառավարությունների դերակատարումը. նոր մարտահրավերներ և հնարավորություններ», «Լավագույն փորձ և նորարարական ծրագրեր», «Հեռանկարներ ԵԽ-ի համար»:
Պլենար քննարկումը սկսվել է Հ. Պողոսյանի ելույթով: Նախանշելով ՀՀ Սահմանադրության դրույթները առ այն, որ «յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք», նախարարը ներկայացրել է մշակույթի բնագավառում սույն դրույթի կատարումն ապահովող ՀՀ պետական մշակութային քաղաքականության ուղղությունները: Անդրադարձել է մշակույթի հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ մշակույթի, ֆիզիկական, աշխարհագրական, տեղեկատվական, լեզվական մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերին: Բարձր գնահատելով Հայաստան – միջազգային կառույցներ ակտիվ համագործակցությունը, նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրը: Հ. Պողոսյանը հնարավարություն է ունեցել ներկայացնելու 2013 թ. մայիսի 16-ից Եվրոպայի խորհրդում Հայաստանի վեցամսյա նախագահության շրջանակում իրակացվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հայաստանում կայանալիք «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների տարեկան հավաքը և «Միջկրոնական երկխոսության» հարցերով միջազգային հանդիպումը:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների 10-րդ համագումարի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որով ներկա պատվիրակությունների ղեկավարները, հիմք ընդունելով մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրով և ընդունված իրավական այլ ակտերով սահմանված դրույթները, վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների հիմնարար արժեքներին և ժողովրդավարությանը՝ մշակութային քաղաքականության շարունակական իրականացման համար:

Համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վ. Մեդինսկու նախաձեռնությամբ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի և Հայաստանի մշակույթի նախարարների առանձին հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում քննարկվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված