Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, երկու վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 26-ամյա Կարեն Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 22 LU 914 և 26-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 71 OO 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան տարածքում:
Վթարի հետևանքով վարորդներն ու մեկ ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Հովհաննես Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում Տ. Գրիգորյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Արման Կարապետյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան