Դերենիկ Դումանյանը՝ իր հնարավոր վերանշանակման մասին (տեսանյութ)
Քաղաքական
Ինչպես տեղեկացրել էր Լուրեր.com-ը, այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Տիգրան Սարգսյանը կրկին կվերանշանակվի ՀՀ վարչապետի պաշտոնում։
Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե կառավարության հինգ տարիների գործունեությունն ինչպե՞ս է գնահատում, արդյոք սխալներ թույլ չե՞ն տրվել գործադիր մարմնի աշխատանքներում, ինչին ի պատասխան նա նշեց. «Այդ սխալների մասին ավելի ճիշտ կլինի խոսի կառավարության ղեկավարը, երբ լինի վարչապետի հրամանագիրը: Կառավարության համապարփակ գնահատականը պետք է տան Հանրապետության ղեկավարն ու կառավարության ղեկավարը»:
Իսկ վարչապետի վերանշանակման մասին Դ. Դումանյանն ասաց. «Շատ լավ եմ վերաբերվում: Ես ևս կողմ եմ քվեարկել ու ցանկանում եմ, որ ապագա տարին Տիգրան Սարգսյանը ևս ղեկավարի կառավարությունը»:
Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, թե չգիտի՝ արդյոք հավաստի՞ են լուրերը, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, և հորդորեց. «Դուք ճշտեք»:
Հարցին, թե կցանկանա՞ք շարունակել պաշտոնավարել, Դ. Դումանյանը պատասխանեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Իսկ հարցին, թե ո՞ւմ եք տեսնում Ձեր փոխարեն, Դ. Դումանյանը նախընտրեց չպատասխանել. նա միայն ժպտաց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան