Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կառավարության սև ցուցակը

Վերլուծական

ՀՀ կառավարությունն այսօրվանից դառնում է մաքսիմալ հրապարակային և բաց, այլ կերպ ասած՝ ՀՀ-ում սկսվում է «Պերեստրոյկա-2». գոնե «гласность»-ի պահով այսօր հայտարարություն արեց անձամբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկն էլ կդառնա հանրությանը, այսպես կոչված, «սև ցուցակ»-ի ներկայացումը: Սրա մեջ կմտնեն այն խոշոր ձեռնարկությունները, որոնց վրա վետո կդրվի և չի թույլատրվի դրանց մասնակցել գնումների գործընթացին, որը ևս կառավարության այսօրվա նիստում բավական խստացումների ենթարկվեց: Դառը ճակատագրի կարժանանան այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն աուդիտ իրականացնող մարմնի կողմից թերի գնահատականի կարժանանան:

«Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը:

Որ մեր կառավարությունը, նրա կազմում ընդգրկված գերատեսչությունները մինչ այս պահն էլ աշխատում էին համապատասխան ցուցակներով, երևի թե որևիցե մեկի մոտ չի էլ կարող կասկած առաջացնել: Գնումները, տենդերները և մյուս բոլոր գործարքները կազմակերպվում են՝ հենց նման ցուցակներից ելնելով: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունում գնումների ու տենդերների մասնակցում և դրանցում հաղթում են միմիայն «սպիտակ» ցուցակի ներկայացուցիչները, որտեղ ընդգրկվում են վարչապետի, նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան իրավապահների, վարչության պետերի, երբեմն անգամ բաժնի պետերի զոքանչները, վարորդները, վարորդների քարտուղարուհիներն ու նրանց մայրիկները: Իսկ «սև» ցուցակում, բնականաբար, բոլոր նրանք են, ովքեր չեն «բաշարել» կապվել առանձնաշնորհյալների կամ նրանց զոքանչների ու վարորդների հետ:

Այս ընթացակարգը ոչ թե մեկ կամ երկու, այլ արդեն երկար տարիների պատմություն ունի: Եվ այս ընթացակարգի մասին գիտեն կամ գոնե կասկածում են բոլոր նրանք, ովքեր համարձակություն են ունենում ոտք մեկնել արտոնյալների հետ և գոնե մի անգամ փորձում են մասնակցել ինչ-որ տենդերի: Հենց այս իրողությունը հաշվի առնելով էլ՝ կարելի է ենթադրել, որ կառավարությունում որոշել են «բարեփոխումների» ու «բարեշրջումների»՝ այդպես էլ որևէ արդյունք չտված գործընթացը փոխարինել «պերեստրոյկայով» և «պերեստրոյկա-2»-ն սկսել հենց «հրապարակայնություն»-ից: «Սև ցուցակը» լիովին տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ:

Սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս են ձևավորվելու այդ ցուցակները և ովքե՞ր են կազմելու դրանք: Աուդիտ, բնականաբար, դարձյալ կիրականացնեն վերը նշված արտոնյալ խավի լիազոր ներկայացուցիչները, որոնք էլ իրենց պարտքը կհամարեն թերություններ հայտնաբերել բոլոր այն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում, որոնք ընդգրկված չեն լինի տերերի կազմած «սպիտակ» ցուցակում և, հակառակը՝ փայլուն գնահատականներ կշնորհեն յուրայինների կիսատ-պռատ հաշվետվություններին: Իսկ որ ցանկացած ֆինանսական հաշվետվության մեջ ցանկության դեպքում կարելի է թերություններ հայտնաբերել, կարելի է տեղեկանալ՝ զրուցելով ֆինանսական հաշվետվություններ կազմողների հետ: Այնպես որ, կարելի է չկասկածել, որ «սև ցուցակ» օպերացիան ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական մահակը՝ բոլոր անցանկալիների գլխին: Տարբերությունը թերևս նրանում է, որ այսուհետ այդ մահակը կգործի բաց և հրապարակային, այն դեպքում, երբ մինչ օրս դա ընդամենը ներքին ինֆորմացիա էր:

Մենք փորձեցինք ՀՀ ֆինանսների նախարարությունից մանրամասներ ճշտել նախապատրաստվող «սև ցուցակի» վերաբերյալ, եթե հնարավոր լիներ՝ տեղեկանալ գոնե մի քանի խոշոր կազմակերպությունների տվյալների, սակայն նախարարի մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը հարցը լսելուց և խոսակցության ընդհատումից հետո այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, այնպես որ այս պահի դրությամբ «սև ցուցակի բնակիչների» մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել: Ի դեպ, առողջապահական հիմնարկների պահով ևս ցուցակի ի հայտ գալը կարող է ավելի քան հետաքրքիր իրողություններ բացահայտել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ոլորտում մեծ թվով հիմնարկներ ԲՀԿ-ական պատկանելություն ունեն: Այնպես որ, կախված քաղաքական զարգացումներից, Տիգրան Սարգսյանի «սև ցուցակը» առաջիկայում կարող է ավելի քան հետաքրքիր բնակիչներ հրամցնել հանրությանը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված