Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Երիտասարդության հավաքը` հայության համախմբման մի նոր փորձ ու հանգրվան

Հայկական Մամուլ

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 24-ը մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա «Հայերենն իմ սրտում» համահայկական երիտասարդական համաժողովը, որը մի նոր քայլ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, լեզվամշակութային խնդիրների արծարծման, համազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության ճանապարհին:

Նախարարությունն արդեն տեւական ժամանակ իր առաջնահերթություններից է համարում համաժողովների կազմակերպումը, քանզի սրանք դառնում են հայահավաքի ուշագրավ ազդակներ եւ ցրում այն թյուր պատկերացումները, թե աշխարհի հայազանգվածն ապրում է հատվածական շահերով' իրարից զատված ու հեռացած: Սփյուռքի նախարարության գոյությամբ արդեն լուծվում են մի շարք համազգային խնդիրներ, մասնավորաբար համաժողովների շնորհիվ հայտածվում են հիմնահարցեր, որոնք իրենց լուծումներին են սպասում: Նախորդ բոլոր համաժողովները հաստատել են, որ անջատ-անջատ գործելովՙ անհնար է հասնել միասնության ու միակամության, մինչդեռ այսօր իբրեւ համազգային գերխնդիր է ներկայանում հարցը: Որեւէ մեկին գաղտնիք չէ, որ Սփյուռքն էլ ինչ-որ տեղ գնում է դեպի կազմաքանդումն ու տարրալուծումն այլ մշակութային շերտերի մեջ, Սփյուռքի մի շարք հատվածներ կորցնում են լեզուն, հայեցի կրթությունը, մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը ձեւավորվել է դարերի ընթացքում: Հետեւաբար, այսօր հենց համաժողովների ու համախմբումների նախաձեռնությունների միջոցով է անհրաժեշտ հասնել միասնական համազգային նպատակների:

Սփյուռքի նախարարությունն այս անգամ իր սեւեռման կենտրոն է բերել երիտասարդությանը: Եվ սա ողջունելի է, քանզի հենց երիտասարդությունն է այսօր կանգնած ուծացման, ազգային արժեքներից օտարման ցավալի ճանապարհին: Տարբեր առիթներով նշել ենք, որ Սփյուռքի լեզվապահպանության այնպիսի կարեւորագույն հանգրվաններ, ինչպիսիք են գրականությունը, թատրոնը, այլեւս կորցնում են երիտասարդ ուժերի: Ազգային կառույցներից եւս ոչ միտումնաբար դուրս է մղվում երիտասարդությունը: Եվ հենց Սփյուռքի նախարարությունն է իր վրա վերցրել երիտասարդություն-հայրենիք կապի ամրակայման գործառույթը' հավատալով, որ ամեն մի նոր նախաձեռնություն կարող է մի նոր քայլ լինել դեպի հայապահպանությունն ու հայահավաքը: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհասփյուռ հայության, հայ երիտասարդության համար արդի մարտահրավերներին դիմագրավելու առաջնահերթ եւ կարեւորագույն պայմանը համախմբվելն է: Մենք պետք է գիտակցենք, որ հայության փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Առանց միասնության, առանց ջանքերի միավորման մենք կենսունակ չենք ու չենք կարող դիմագրվել մեր գոյությանը նետված մարտահրավերներին: Հենց այսպես են մտածել Սփյուռքի նախարարությունում' նախաձեռնելով երիտասարդության համաժողովը, որի ընթացքում լսվելու են տարբեր զեկուցումներ' նվիրված հայապահպանության տարբեր խնդիրներին:

Համաժողովի ենթահիմքում այն մտայնությունն է, որ ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի համար բացառիկ գերակայությունն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի եւ հայոց պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ Սփյուռքը: Մենք պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային վերելքի մթնոլորտից տեղափոխվելու գործնական աշխատանքի դաշտ, միասնաբար ընդգրկվելու Հայաստանի խնդիրների լուծման գործընթացներին:

«Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է» կարգախոսով Հայաստանի հզորացմանը, հայ պետականության վերելքին, ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը: Համաժողովը, բնականաբար, անդրադարձ է կատարելու ինչպես Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրներին, որոնք այսօր համազգային ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում, այլեւ հայացք է հառելու Լեռնային Ղարաբաղի խնդրին' իբրեւ ազգային գոյության ճանապարհի կարեւորագույն հանգրվաններից մեկի: Իրապես, համազգային կարեւորագույն խնդիր է մնում Արցախի հիմնահարցը որպես ոչ միայն հայության մի հատվածի, այլեւ համայն հայության հետագա առաջընթացի եւ զարգացման, համազգային միասնության ու համախմբվածության խնդիր: Այսօր Հայաստանն ու Սփյուռքը հաստատակամորեն հայտատարում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության պայքարին մեր նվիրվածության մասինՙ օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորությունները: Ելնելով վերոհիշյալիցՙ համաժողովը կոչ է անելու Հայաստանի, Սփյուռքի երիտասարդությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարին, քարոզչության միջոցով ազդել միջազգային հանրության, միջազգային կառույցների քաղաքական ղեկավարության վրաՙ եզրահանգելու, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ, անվտանգ եւ կառուցի իր պատմությունը: Այսօր մենք պետք է համաշխարհային ահազանգ հնչեցնենքՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ագրեսիվ հարեւանից պաշտպանելու համար: Համաժողովն իր ուշադրությունն է սեւեռելու համազգային կյանքի կարեւորագույն խնդիրներից մեկինՙ Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման եւ զարգացման հիմնախնդրին:: Սփյուռք-Հայրենիք գործակցությունը բազմաշերտ է եւ բազմաբնույթ, եւ հատկապես երիտասարդության դերակատարությունը շատ մեծ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային մշակույթի եւ ավանդույթների ապահպանումն ու զարգացումը, կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը, Սփյուռքի եւ Հայրենիքի երիտասարդների միջեւ գիտական արդյունքների եւ նորամուծությունների փոխանակումը, տնտեսական եւ մշակութային համագործակցության ակտիվացումը եւ այլն:

Համաժողովի հրավիրման գաղափարն ընդգծում է նոր մարտահրավերների համատեքստում հայապահպանության, ազգային ինքնության, հայոց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանման անհրաժեշտությունըՙ որպես Սփյուռքում ուծացման դեմ պայքարի կարեւոր գործոն: Սփյուռքի նախարարության գոյությունը եւ հրավիրած սույն համաժողովը վկայում է Հայրենիքի հետ Սփյուռքի կապերի որակական նոր մակարդակի մասին, ուստի նախաձեռնողներն ամեն ինչ են անելու' այն ավանդական դարձնելու համար:

Այսօրվա մարտահրավերներն առաջին հերթին շոշափում են երիտասարդների շահերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում բախումների, պատերազմական ընդհարումների հորձանուտում ամենից շատ տուժում եւ զրկանքներ է կրում հենց երիտասարդությունը: Ուստի հենց Հայրենիքն ու Սփյուռքը համատեղ ջանքերով պետք է լծվեն խաղաղության մշակույթի եւ ժողովրդավարության զարգացման գաղափարի իրագործմանը: Երիտասարդությունն է առաջին հերթին տառապում տնտեսական ճգնաժամից, սոցիալական ցնցումներից, եւ բնականաբար հենց սա պետք է գիտակցել եւ ակտիվորեն մասնակցել կայուն զարգացման գաղափարի իրագործմանը:

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ արդեն ստացվել է շուրջ 300 հայտ աշխարհի 20 երկրից, իսկ սա նշանակում է, որ Սփյուռքում շատ երիտասարդներ գիտակցում են համաժողովի դերն ու նշանակությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված