Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Փոխվարչապետը գող է, իսկ նախագա՞հը

Հայկական Մամուլ

Ադրբեջանի վերահսկիչ պալատը փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի 2012թ. գործունեության արդյունքների աուդիտի եզրակացության մեջ հայտնաբերել է խոշոր խախտումներ եւ յուրացումներ: Բյուջեից հայտնաբերվել է 283 200 մանաթի յուրացում, ինչպես նաեւ' 267 000 մանաթի ոչ նպատակային ծախս (տես' http://haqqin.az/news/5075):

Որոշ դեպքերում սխալ են ձեւակերպվել հաշվապահական փաստաթղթերը, պարզվել է, որ փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին դեղորայքով եւ սննդամթերքով ապահովելու մրցույթներում «մշտապես հաղթող են ճանաչվել նույն անձինք, որոնք կասկածելի գործարքներ են կնքել համապատասխան արտոնագիր չունեցող կազմակերպությունների հետ» (նույն տեղում):

Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների բնակության վայրերում անցկացված վերանորոգման աշխատանքների դիմաց վճարվել են փաստացի ծավալները գեազանցող գումարներ, ապացուցվել է, որ դուրս է գրվել ահռելի չափերով վառելիք, իսկ վերանորոգման աշխատանքների եւ ձեռք բերված գույքի գները փաստաթղթերում պարզապես նշված չեն:

Չի պահվել կոմունալ ծախսերի վճարման հաշվարկ, մի շարք դեպքերում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների բնակության վայրերը թվարկված են տարբեր շրջաններում, ինչը, բնականաբար, արհեստականորեն մեծացրել է նաեւ հիշյալ կարգի անձանց ընդհանուր թվաքանակը: Ըստ պաշտոնական վիճակագրությայն, մասնակի փոխհատուցմամբ էլեկտրաէներգիայից օգտվում է 555 475 անձ, ջրից' 526 610, գազից' 352 635 անձ: Վերահսկիչ պալատն այս թվերը գնահատել է «ուռճացրած»:

Ամենատարբեր ատյաններում, մինչդեռ, Ադրբեջանը խոսում է արդեն «1 200 00-ից ավելի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների ցուցաբերվող պետական աջակցության» մասին: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի վերահսկիչ պալատը նշված կարգի անձանց նույնիսկ 352 635 թվաքանակն է ոչ իրական ճանաչել: Բայց միայն դա չէ հիշյալ տեղեկատվության «աղը»:

Հայտնի է, որ Ադրբեջանում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահը միաժամանակ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոն: Շուրջ 15 տարի այն գլխավորում է Ալի Հասանովը' ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի թերեւս ամենաօդիոզ անձնավորություններից մեկը, որ ժամանակ առ ժամանակ էկզոտիկ հայտարարություններ է անում Ադրբեջանի «Հայաստանի կողմից պատճառած հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող վնասի» կամ ԼՂՀ տարածքն իբրեւ «թմրանյութերի տարանցման երթուղի ծառայեցնելու» մասին:

Ադրբեջանի վերահսկիչ պալատն, ինչպես տեսնում ենք, Ալի Հասանովի գլխավորած գերատեսչությունում հայտնաբերել է պետական միջոցների խոշոր չափերով յուրացումներ: Հասանովն, այսպիսով, «իր հացն աշխատում է» իրականում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների համար հատկացված բյուջետային միջոցներից: Սա կարելի էր համարել չինովնիկական «պարզ» ամենաթողություն, եթե չլիներ մի շատ էական հանգամանք. Ադրբեջանում ողջ գործադիր իշխանությունը սահմանադրությամբ պատկանում է նախագահին, նա է խորհրդարանին ներկայացնում բյուջեի նախագիծը, նրա անմիջական կարգադրությամբ են բյուջեից ֆինանսական հատկացումներ կատարվում:

Այս պայմաններում Ալի Հասանովի «չարաճճիությունները» չեն կարող լինել նրա ինքնագործունեության արդյունք: Ստացվում է, որ կառավարության օրինական նախագահ Իլհամ Ալիեւը չէր կարող տեղյակ չլինել, թե փոխվարչապետ Ալի Հասանովն ինչպես է ծախսում բյուջետային միջոցները: Ըստ էության, յուրացումների համար ուղղակի պատասխանատվություն պետք է կրի նաեւ Իլհամ Ալիեւը:

Երբ գողության մեջ բացահայտվում է փոխվարչապետը, նրա անմիջական ղեկավարը' նախագահ Իլհամ Ալիեւը չպետք է իրեն «Կեսարի կնոջ» տեղ դնի: Ադրբեջանական հասարակությունը քաջատեղյակ է, թե ով ինչպես եւ ում թողտվությամբ է մսխում պետական գանձարանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված