Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երեւանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում եւ մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, եւ ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ: Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը