Ես ոչինչ չունեմ կարծելու. Աղվան Հովսեփյան
Հայկական Մամուլ
Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը, դեռ չէր հասցրել «Հրապարակը» հարցն ավարտել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուղղեց. «Առաջին ժամկետը»: Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցին: «Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել ևս մեկ անգամ՝ 6 տարով»: Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել: «Ես ոչինչ չունեմ կարծելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը՝ իր առանձնահատուկ ժպիտով:
Հիշեցնենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել և 1999-2004թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կիկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: Հաշվարկն արեք ինքներդ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը