Դեմիրճյանը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ
Հայկական Մամուլ
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դեռևս հստակ առաջարկ չի արվել՝ գլխավորելու ՀԱԿ դաշինքը, «Հրապարակի» հետ զրույցում նախօրեին հրապարակված լուրի առիթով ասաց դաշինքը վերակազմավորելու մտքի հեղինակներից մեկը՝ «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Հույս ունենք, որ Դեմիրճյանը ևս կմիանա մեր դաշինքին»,-ասաց Գիմիշյանը:
Մի քանի ուժերի ներկայացուցիչներով հանդիպել են Դեմիրճյանի հետ, քննարկել հարցը, և վերջինս վերահաստատել է, որ շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ, թեև իրենց մոտակա նիստերին չի մասնակցելու:
«Հետագայում կորոշեն մասնակցության ձևաչափը: Մենք հույսներս չենք կորցնում, որ և պարոն Դեմիրճյանի, և Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը կստացվի»,-ասաց Գիմիշյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը