Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ հավանական է. Պաուլետա
Սպորտ
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետան հավանական է համարել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ:
«Կարծում եմ՝ Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ հավանական է: Ակումբի ղեկավարությունը բավականին կոմպետենտ է: Եթե նրանք անհրաժեշտ համարեն, ապա կարող են ձեռք բերել յուրաքանչյուր ֆուտբոլիստի: Ռոնալդուն դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, և կարծում եմ, որ ապագայում ՊՍԺ-ն կկարողանա ձեռքբերել ավելի շատ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդուն և Իբրահիմովիչը: Շատ կցանկանայի, որ ֆրանսիական ակումբը նոր պորտուգալացի ունենա»,-Պաուլետուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան