Հայ երեք մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության եզրափակչում են
Սպորտ
Մոսկվայի օլիմպիական մարզապալատում մեկնարկած Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնությանը մասնակցում են 37 երկրների առաջատար մարզիկ–մարզուհիներ: Մեդալները խաղարկվում են բազմամարտում և առանձին գործիքների վրա վարժություններում: Ինչպես հայտնի է Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել է հինգ մարմնամարզիկ:
Մրցաշարի առաջին օրը մասնակիցները հանդես եկան որակավորման մրցումներում: Բազմամարտում սպասելիքները արդարացրին Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը: Նրանք 50 մասնակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար 14–րդ և 18–րդ տեղերը ու 24 լավագույնների հետ իրավունք ստացան հանդես գալու եզրափակիչում:
Առանձին գործիքների վրա վարժություններում 6–րդ արդյունքով եզրափակիչ փուլ մտան Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր, 92 մասնակից) և Արթուր Դավթյան (հենացատկ, 76 մասնակից): Մեդալների համար յուրաքանչյուր գործիքի վրա կպայքարեն առավելագույն միավորներ հավաքած ութական ներկայացուցիչներ: Օղակների վրա վարժությունում, 87 մասնակիցների մեջ Վահագն Դավթյանը՝ 11-րդն էր, իսկ Արթուր Թովմասյանը՝ 15–րդը: Նրանց չհաջողվեց հայտնվել եզրափակիչի ուժեղագույն ութնյակում:
Հավելենք, որ բազմամարտի եզրափակիչը նախատեսված է ապրիլի 19 –ին , իսկ առանձին գործիքներինը՝ ապրիլի 20–ին. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան