Մեծ պատիվ է, երբ ինձ դիտարկում են որպես Մոուրինյուին փոխարինող. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում ինքնակամ հեռանալ իր ներկայիս թիմից. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, համաձայն որոնց` հնարավոր է, որ Կլոպն «Արքայական ակումբում» փոխարինի Ժոզե Մոուրինյուին:
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մեզ դիմակայելու է բոլորովին այլ ակումբ, որը նման չի լինելու այն «Ռեալին», որի հետ հանդիպեցինք խմբային փուլում: Այժմ մադրիդյան թիմը վտանգավոր է լինելու: Սակայն մենք նույնպես չենք դոփում տեղում. կիսաեզրափակիչ դուրս գալը մեզ համար մեծ իրադարձություն է, մենք պայքարելու ենք ամբողջ ուժով: Հաջորդ մրցաշրջանում ես կրկին լինելու եմ դորտմունդյան թիմի մարզիչը: Այստեղ աշխատելու եմ այնքան, մինչև ինձ չհեռացնեն, և եթե մարդիկ խոսում են, որ հնարավոր է՝ փոխարինեմ Մոուրինյուին, դա ինձ համար մեծ պատիվ է: Այնուամենայինիվ, պատրաստվում եմ Մոուրինյուին հարցնել, թե ինչ է անելու հաջորդ մրցաշրջանում»,-հայտարարել է Կլոպը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան