Յուրա Մովսիսյանին ձեռքբերելու համար կարելի է շնորհավորել «Սպարտակին». Գազաև
Սպորտ
Վալերի Գազաևը, անդրադառնալով Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայանալիք ԲԿՄԱ–«Սպարտակ» հանդիպմանը, խոսել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։
«Խաղի ֆավորիտը ԲԿՄԱ-ն է, նա գերազանցում է «Սպարտակին» խաղամակարդակով և կազմի կայունությամբ: Յուրա Մովսիսյանը ավելի լավ է բնութագրում այս կարճ ժամանակում նրա հեղինակած 4 գոլերը: Ժամանակակից, արագ, անհատապես ուժեղ, արդյունավետ հարձակվող: «Սպարտակին» կարելի է շնորհավորել նման ձեռքբերման համար: Վագներ Լավը ընդդեմ Մովսիսյանի՝ մեզ սպասվում է ռմբարկուական սուպերմենամարտ»,-Գազաևի խոսքերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան