Լիոնել Մեսսին միացավ իր թիմակիցներին
Սպորտ
Ինչպես արդեն հայտնի էր, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է անհատական մարզումները:
Այսօր ֆուտբոլիստն արդեն միացել է թիմին: Շաբաթ օրը նա կանցնի բուժզննում, և եթե արդյունքը դրական լինի, ապա նա կկարողանա խաղալ Իսպանիայի առաջնության շրջանակներում «Լևանտեի» հետ կայանալիք խաղին. տեղեկացնում է sport.es-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել «Սարագոսայի» հետ հանդիպումը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ Մեսսին չի մասնակցի նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայի» հետ խաղին, սակայն, ամենայն հավանականությամբ, Մեսսին կմասնակցի հանդիպմանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան