ՉԼ-ում «Բավարիային» ֆավորիտ չեմ համարում, իսկ «Ռեալին»՝ կտեսնենք. Ինյեստա
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Marca-ին տված հարցազրուցում նշել է, որ կատալոնացիները լավ շանսեր ունեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար:
«Դա նորմալ է, երբ յուրաքանչյուր մրցաշրջանում գալիս է մի պահ, երբ թիմը լավագույն մարզավիճակում չէ: Ամեն տարի Չեմպիոնների լիգայում ամեն ինչ ավելի է բարդանում: Քմահաճ մրցաշար է: Յուրաքանչյուր սխալ և պարտություն կարող է շատ թանկ արժենալ: Սակայն կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կարգին է՝ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Անհավանական է և պետք է սա էլ գնահատենք, քանի որ յուրաքանչյուր տարի ուժեղագույն ակումբների հետ պայքարելը հեշտ չէ: Ստորագրում եմ այն բանի տակ, որ մենք դուրս կգանք եզրափակիչ։ «Բավարիային» ֆավորիտ չեմ համարում, իսկ ինչ վերաբերում է «Ռեալին», կտեսնենք»,- նշել է Ինյեստան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան