Անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան Կասիլյասի կարևորությունը. Հիերո
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն պաշտպանել է մադրիդյան թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Հիերոն նշել է, որ պետք է կարողանալ տարանջատել մարզական հարցերը այլ հարցերից:
«Կարծում եմ, որ պետք է Կասիլյասին հանգիստ թողնել: Չպետք է շփոթել մեկ հարցը մյուսի հետ: Կարևոր է, որ մարդիկ հասկանան Կասիլյասի կարևորությունը: Կարևոր էին նրա պատմությունը, ակումբի և ողջ իսպանական ֆուտբոլի համար նրա նշանակությունը: Իսկ հիմնական կազմի ընտրության համար միշտ էլ պատասխանատու է մարզիչը»,-Հիերոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո Կասիլյասն ամուր նստած է պահեստայինների նստարանին: Մոուրինյուն գոհ է Լոպեսի խաղից և հավանաբար մոտակա խաղերին չի հրաժարվի նրա ծառայություններից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան