Չեմ հասկանում՝ ինչու մեր երկրպագուները չեն ցանկանում «Ռեալի» հետ եզրափակիչ. Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին դեմ չէ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել Մադրիդի «Ռեալի» հետ:
«Չեմ հասկանում՝ ինչու են մեր երկրպագուներից շատերը դեմ, որ մենք հանդիպենք «Ռեալին»: Պետք է լավատես լինել և վայելել ֆուտբոլը: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր թիմը կկարողանա հաղթել։ Խաղը բավականին դիտարժան կստացվի, և մենք պետք է խաղանք այնպես, ինչպես 1/8 եզրափակչում «Միլանի» հետ պատասխան խաղին»,-նշել է Չավին:
Հիշեցնենք, որ եզրափակչի ուղեգրի համար կատալոնյան ակումբը կպայքարի Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը»՝ Դորտմունդի «Բորուսիայի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան