«Ընդմիշտ» վարչապետն ու «Այլընտրանքը»
Քաղաքական
Երեկ երեկոյան արդեն իսկ հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ին հրաժարական ներկայացրած կառավարության ղեկավար է վերանշանակվել Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ընթացքում գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաև՝ տնտեսագետներ, անընդմեջ բարձրաձայնել են անթիվ թերությունների մասին։ Բայց, այսուհանդերձ, Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել. թե որքան, դա դեռևս հայտնի չէ, քանի որ կան տեսակետներ, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու, և նրա պաշտոնավարումը երկար չի տևելու։
Վարչապետի շուտափույթ փոփոխման մասին է բարձրաձայնել նաև ԲՀԿ-ն։
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով վարչապետի վերանշանակմանը, ասաց, որ Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքի մասին տեղեկության չի տիրապետում, քանի որ դեռևս առիթ չի եղել այդ հարցը քննարկելու։
«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի վերաբերմունքին, ապա խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արդեն իսկ հայտարարել է, որ կուսակցության գնահատականը չի փոխվել այս կառավարության և վարչապետի վերաբերյալ, այն է՝ այս կառավարությունը չի կարող լուծել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները»,-ասաց Իվետա Տոնոյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան