«Ռեալն» ու «Յուվենտուսը» միավորվեցին հանուն բարեգործության
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհունակություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ ամռանը՝ հունիսի 9-ին, «Արքայական ակումբի» վետերանները բարեգործական խաղ կանցկացնեն «Յուվենտուսի» վետերանների հետ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի իսպանական Կարմիր խաչ կազմակերպության՝ երեխաներին օգնելու նպատակով:
«Մենք կրկին կարող ենք ասել, որ ականատես կլինենք լեգենդար ֆուտբոլիստների պատմական հանդիպմանը: Խաղը մարզական խնդիրներ չի լուծի, սակայն կլինի էմոցիաներով: Հանդիպումը համերաշխության ժեստ կարելի է համարել, և մենք կրկին հարգանքի տուրք կմատուցենք ֆուտբոլին: Սպորտի այս ձևը ծառայում է հանրությանը, իսկ այս դեպքում՝ երեխաներին, ովքեր ամենախոցելին են այդ հանրության մեջ»,-նշել է Պերեսը:
Խաղին կմասնակցեն ինչպես թիմերի ներկայիս, այնպես էլ նախկին ֆուտբոլիստները՝ Պավել Նեդվեդ, Զինեդին Զիդան, Լուիշ Ֆիգու, Էդգար Դավիդս և այլն:
«Ուրախ եմ նման միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ եմ վերադառնալ «Սանտիագո Բերնաբեու»՝ մեծագույն ֆուտբոլիստների հետ խաղալու»,-Նեդվեդի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան