Հենրիկ Մխիթարյանն այժմ խելահեղ մարզավիճակում է. Սելեզնյով
Սպորտ
«Դնեպրի» ֆուտբոլիստ Եվգենի Սելեզնյովը, ով նախկինում հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում, անդրադարձել է Ուկրաինայի առաջնության շրջանակներում «հանքափորների» հետ կայանալիք խաղին, ինչպես նաև խոսել է Հենրիկ Մխիթարյանի մասին։
«Շախտյորի» կազմում յուրաքանչյուր խաղը յուրահատուկ էր: Հաճելի էր խաղալ Դոնեցկում: Չեմ համեմատի Մխիթարյանին և Կոնոպլյանկային, քանի որ նրանք խաղում են տարբեր դիրքերում: Նրանք երկուսն էլ Ուկրաինայի առաջնության ուժեղագույն ֆուտբոլիստներին են: Մխիթարյանն այժմ պարզապես խելահեղ մարզավիճակում է»,-Սելեզնյովի խոսքերը մեջբերում է sport-express.ua-ն:
Նշենք, որ Ուկրաինայի առջնության «Դնեպր»-«Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան