«Տարո՛ն, վերադարձրո՛ւ գողացած միլիոնները». ակցիա
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 19-ին, Գլխավոր դատախազության մոտ ուրբաթօրյա ակցիաներ անցկացնելուց հետո ՀԱԿ ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Քաղաքապետարան:
Բողոքի ակցիայով ակտիվիստները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև. նրանք ցանկանում էին մտնել Քաղաքապետարանի շենք և ներսում իրենց պահանջները ընթերցել, սակայն ոստիկանները խոչընդոտեցին և արգելեցին մոտենալ Քաղաքապետարանի շենքին:
Ակտիվիստները որոշեցին շարժվել դեպի Ազատության հրապարակ:
Նրանց ձեռքերին կային «Տարո՛ն, վերադարձրո՛ւ գողացած միլիոնները», «Տարոն, ավազակ», «Տարոն, ատկատ եղիր», «Ո՛չ հանցագործ ՀՀԿ-ին», «Զրկենք ՀՀԿ-ին Երևանից» և այլ գրություններով պաստառներ:
Լուսանկարը՝ Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան