Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը
Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի թիվ 1090 հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը՝ մեկ ամսվա կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ' 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև մայիսի 15-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին