Հայ խուլ ըմբիշները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Իրանից
Սպորտ
Հայ խուլ ըմբիշները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Իրանում կայացած խուլերի ըմբշամարտի միջազգային մրցաշարից, որին մասնակցում էին 7 պետությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի, ներկայացուցիչներ:
Հունա-հռոմեական ոճում 84 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Սարգսյանը՝ 3-րդ տեղը: Ազատ ոճայինների մրցաշարում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը գրավել են 3-րդ տեղը: 3-րդ տեղն է գրավել նաև 84 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Թիմային հաշվարկով նույնպես, թե հունա-հռոմեական և թե ազատ ոճային հայ ըմբիշները գրավել են 3-րդ տեղը:
Փաստենք, որ այս մրցաշարը լավ ստուգատես էր 2013թ. Բուլղարիայում կայանալիք ամառային օլիմպիադայից առաջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան