Րաֆֆիի «Նոր Հայաստան»-ը
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 19-ին, «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.
«Յոթ չափել, մեկը կտրել: Սա պետք է լինի մեր հետագա գործունեության հենակետը: Հետևելով Սերժ Սարգսյանի՝ նախկինում հնչեցրած խոսքին, թե իր համար կարևոր է Ազատության հրապարակում հավաքվածների քանակը, կուզենամ շեշտել՝ այդ քանակը այլևս իր խոսքին չհավատացնող ժողովուրդն է...
Թե՛ Բաղրամյան 26-ի, թե՛ Պռոշյանի մոտ կազմ ու պատրաստի են բերված ոչ միայն ջրցան մեքենաները, այլև մարտական զինանոցը, դրանց դեմ գնալ՝ նշանակում է կամովի գնալ սադրանքների, մենք չենք գնալու սադրանքների: Պայքարի անարյուն միջոցները այսօր բազմազան են: Հերիք եղավ արդեն, թող բարի լինեն հասկանալու՝ ծառայել Սահմանադրությանը կամ մեկընդմիշտ հեռանալ ասպարեզից: Ելնելով պայքարի մեթոդականությունը նոր վիճակի բերելու անհրաժեշտությունից՝ այսօր պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտում ժողովրդի սահմանադրական պահանջներից ելնելով՝ սկիզբ ենք դնում քաղաքացիական նոր շարժման՝ «Նոր Հայաստան»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ սա վերկուսակցական միավորում է, և ավելի շատ լինելու է քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել տարբեր կուսակցություններ, միայն մեկ՝ պարտադիր պայմանով՝ պայքարը վեր է լինելու կուսակցականությունից:
«Դիմում եմ հայ ժողովրդի կողմից ընտրված, ցավոք, չպաշտոնավարած նախագահներին, ընդդիմադիրներին, մի՛ մոռացեք՝ մեր ձախողումները առաջին հերթին եղել են հայ ժաղովրդի իրավազրկումը։ Այս պահին մենք ունենք ակնհայտ փաստ. ընտրական և հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ քաղաքացին ազատվել է վախից և հստակ բարձրաձայնում է, որ ինքը Հայաստանի հպարտ քաղաքացին է և տերն է մեր երկրի: Ճիշտ ժամանակն է այսօր և այստեղ կազմավորել «Նոր Հայայաստան» քաղաքացիական շարժում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան