Րաֆֆու «Նոր Հայաստան»-ի դեմ ճար չկա. չեմ սպասելու 5 տարի. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական
«Փետրվարի 18-ին ժողովուրդը ոչ թե ինձ, այլ այդ անունին հավատաց: Երախտագետ եմ, շնորհակալ եմ ձեր ողնաշարի, ձեր ընտրության համար: Եկել է ժամանակը, որ քաղաքական կուսակցություններն ապացուցեն, թե պատրաստ են պայքար մղել ճակատի դեմ, ժողովրդի համար, ժողովրդի հետ:
Դիմում եմ քաղաքացուն՝ դու իրականում հաղթել ես, դու փետրվար 18-ին հաղթել ես, և այդ հաղթանակը շուտով միս ու արյուն կստանա, միայն թե չընկրկես, այդ հաղթանակը գալու է միս ու արյուն ստանալու: Մեր պայքարը միանգամայն խաղաղ է լինելու, սահմանադրական, միաժամանակ՝ պահանջատեր, և դրա դեմն առնելու ճար չունեն:
Այլևս չեմ սպասելու 5 տարի, մենք դատապարտված ենք անել ավելի շուտ, մենք ենք մեր պայքարի դե յուրե ամրագրողը: Միայն, սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է մեր ուժերի վրա վստահ լինենք: Չեն կարող պառակտել մեր շարքերը, քանի որ առաջնորդն է պատկանում ժողովրդին:
Բաղրամյան համապատասխան հասցեում թող լսեն հետևյալ նախադասությունը՝ չուշացնեք ձեր ինքնահրաժարումը իշխանությունից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան