Ես միանում եմ այն քայլերին, որ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը. նախկին պատգամավոր
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 19-ին, «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված համաժողովին ներկա էր նաև նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը.
«Րաֆֆին իր քայլերն արդեն արել է, առաջադրվեց, երբ շատերը կասկածում էին՝ առաջադրվել, թե՝ ոչ, հայավարի քարոզարշավ արեց՝ հաղթեց և հանգիստ, առանց արյան իշխանությանը ներկայացրեց իր քայլերը: Իմ կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է անի Սերժ Սարգսյանը: Քանի որ Սերժ Սարգսյանը սիրում է շախմատային լեզվով խոսել, հիմա կասեմ այդ լեզվով՝ իր քայլի ժամանակն է: 5 տարի այսպես Հայաստանը չի դիմանա: Ես միանում եմ այն քայլերին, որ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան