Պետք է թույլ չտանք վերցնել մեր որոշումը, լինի ընդդիմադիր բուրժուա, թե՝ իշխանական
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 19-ին, «Անի» հյուրանոցում «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված համաժողովին կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Փետրվարի 18-ին, երբ բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ գնում են արձակուրդ, ժողովուրդն ինքնառաջադրվեց, մեր թեկնածուն ժողովուրդն էր, և ժողովուրդը հաղթեց: Երբ քննադատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քննադտում ենք մեզ, եթե ձախողվի շարժումը, ձախողվում ենք մենք: Պետք է հասկանանք՝ մեկ մարդը չի կարող փոխել իրավիճակը, մեկ մարդը միայն կարող է դրդել: Պետք է քայլեր կատարենք յուրաքանչյուրս:
Մենք պետք է ազատվենք այս քրեաօլիգարխիկ ռեժիմից, որը ուզուրպացրել է ժողովրդի ունեցվածքը: Այս ռեժիմի հիմքերը սասանվել են փետրվարի 18-ի բոլորիս քվեարկությամբ: Պետք է թույլ չտանք՝ վերցնեն մեր որոշումը՝ լինի ընդդիմադիր բուրժուայի տեսքով, թե՝ իշխանական բուրժուայի: Մեր կարևոր ձեռքբերումները ոչ մի ձևով չենք զիջելու:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան