ՀԱԿ-ը և «Ժառանգություն»–ը մերժել են Սերժ Սարգսյանին
Քաղաքական
ՀԱԿ խմբակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նա ասաց, որ հրավերքն արվել է Լեւոն Զուրաբյանին, սակայն խմբակցությունը, հրավերքը քննարկելով, մերժել է այն։ «Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,-ասաց Արամ Մանուկյանը։
Ավելի վաղ Նախագահականի մամլո ծառայությունը հայտնել էր, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների՝ Սերժ Սարգսյանը, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով:
Նա ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:
«Ժառանգությունը» եւս հրաժարվել է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան