Նարեկ Բավեյանն արդեն 30 տարեկան է
Հասարակություն
Երգիչ Նարեկ Բավեյանն ապրիլի 19-ին բոլորեց իր 30-ամյակը:
Երգչին սկսել են շնորհավորել կեսգիշերից, իսկ առաջին շնորհավորանքը եղել է աշխատանքային պայմաններում, երբ ինքն ու Մարտին Միրզոյանն աշխատել են նրա ստուդիայում: «12-ից հետո Մարտինը շնորհավորեց ինձ, ինչից հետո բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել»,-ասաց Նարեկն ու հավելեց, որ դեռևս անակնկալներ չի ունեցել:
esyes.am-ի հետ զրույցում երգիչն առանձնացրեց ամենատպավորիչ ծնունդը՝ 20-ամյակը, երբ բանակից զորացրվելուց հետո ընկերների ու հարազատների հետ մեծ տոն են կազմակերպել: Երգիչը հիշեց նաև, որ իր կյանքի ամենալավ ծննդյան օրը եղել է հենց ծառայության տարիներին. «Ամենալավ նվերն այն է, որ ծննդյան օրը զինվորին ազատ են թողնում: Այդ մեկօրյա արձակուրդն իսկապես ամենալավ նվերն է: Այդպիսի լավ նվեր մինչ օրս չեմ ունեցել»:
Երգչից հետաքրքրվեցինք նաև, թե որն է իր երազանքների նվերը, ինչն անչափ կուրախացնի իրեն. «Եթե մի լավ սպորտային մեքենա նվիրեն, շատ շնորհակալ կլինեմ:)»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան