Երևանում «Mercedes»-ի ու շտապօգնության ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Արցախի փողոցում՝ թիվ 130 էլ. սյան դիմաց, բախվել են «Mercedes» մակնիշի՝ 03 OS 078 համարանիշի և 1-03 շտապ բուժօգնության ծառայությանը պատկանող «Transit» մակնիշի՝ 007 UL 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները՝ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի և Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության էրեբունի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Այս պահին ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպեր. գծով տեղակալ Վահե Միրիջանյանը:
Ըստ տեղեկությունների, շտապ օգնության բրիգադը՝ լուսային և ձայնային ազդանշանները միացրած՝ մեկնելիս է եղել կանչի վայր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան