«Ժառանգության» և ՀԱԿ-ի բոյկոտը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը վերջին երկու օրերին հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ՝ խորհրդակցելու վարչապետի նշանակման հարցով: Ս. Սարգսյանի հետ հանդիպել են ոչ միայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, այլեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ե՛վ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել են հրավերը, թեեւ բացասական դիրքորոշում են հայտնել Տիգրան Սարգսյանի թեկնածության վերաբերյալ: Իսկ ահա «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը պարզապես մերժել է այդ հրավերը. ինչպես տեղեկացանք խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, իրենք որոշում են կայացրել հրավերը մերժել, քանի որ համարում են' Ս. Սարգսյանն օրինակարգ չէ եւ բռնազավթել է պաշտոնը: Հանդիպմանը չի մասնակցել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը. այդ մասին տեղեկացանք պատգամավոր Թեւան Պողոսյանից:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը