«Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթողի բացահայտ թեկնածուն է. Ռոնալդինյո
Սպորտ
2004-ին և 2005-ին ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, նշել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի բացահայտ ֆավորիտը Մյունխենի «Բավարիան» է:
«Կարծում եմ, որ Մյունխենի «Բավարիան» հաղթողի բացահայտ թեկնածուն է: Այդ թիմի ֆուտբոլիստները վստահ շարժվում են առաջ: Բացի այդ, Յուպ Հայնկեսը շատ փորձառու մարզիչ է: Նա գիտի, թե ինչպես թիմին հասցնել տիտղոսին: Թիմը նաև շատ լավ և ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Օրինակ՝ Շվայնշտայգերը արդեն բազում տարիներ հանդես է գալիս բարձր մակարդակի վրա: Իսկ այժմ նա իր կարիերայի ընթացքում լավագույն մարզավիճակում է: Նա թիմին առաջ է տանում և լիդեր է»,-Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է եվրոպական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան