Երկրաշարժ Չինաստանում. զոհվել է 40 մարդ, վիրավորվել 600-ը
Աշխարհ
Շուրջ 40 մարդ է զոհվել, ևս 600-ը ծանր վիրավորվել է շաբաթ օրը առավոտյան Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում. գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով չինական իշխանությունների հայտարարություններին:
7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել էր այսօր ժամը 8.02-ի (4.02 Երևան) սահմաններում հարավարևմտյան Սիչուան նահանգում:
Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է երկրից 12.3 կմ խորության վրա:
Ընդհանուր առմամբ՝ աղետից տուժել է 80 հազար մարդ: Ավերվել է 10 հազար տուն, խափանվել՝ մայրուղիների երթևեկությունը և կտրվել հաղորդակցության կապը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան