Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, այդ թվում՝ Բոսթոնի դեպքերից հետո ցուցաբերած աջակցության համար: Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են հետագայում նույնպես շարունակել համատեղ պայքարը ահաբեկչության դեմ. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Նախագահ Պուտինը Ռուսաստանի անունից ցավակցել է Բոսթոնում մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին դրա համար և վարձր գնահատել Սպիտակ տան հետ Ռուսաստանի սերտ համագործակցությունը»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան