Հյուսիսային Կորեան համաձայնվել է բանակցել Չինաստանի հետ
Աշխարհ
Կորեական թերակղզու հարցերով ՉԺՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ու Դավեհը կարող է այցելել Փհենյան բանակցություններ վարելու նպատակով. գրում են ճապոնական ԶԼՄ-ները:
Հյուսիսային Կորեան հայտնել է Պեկինի հետ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին դեռևս ապրիլի կեսին. գրում է ճապոնական «Ասախի» պարբերականը՝ հղում կատարելով անհայտ աղբյուրների: Այդ հայտարարությունը ստիպեց ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային հավատալ, որ ԿԺԴՀ-ի կողմից Մուսադան տեսակի բալիստիկ հրթիռ չի արձակվի:
Փհենյանն արդեն մեկ անգամ հրաժարվել էր բանակցություններ վարելու համար ընդունել չինական պատվիրակությանը, սակայն փոխել էր իր որոշումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նշել էր տարածաշրջանում լարվածության թուլացման համար բանակցության անհրաժեշտությունը:
Նույն այդ աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունները տեմպ կստանան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ավարտից հետո ամսվա վերջում: Բանակցությունների համար Փհենյան կուղարկվի Չինաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան