Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել
Հայաստան
Երեկ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
Lurer.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանն ասաց, որ զինվորի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):
Մերի Սարգսյանի խոսքերով՝ դեռևս կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան և նախաքննություն է կատարվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին